Եմենում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքներով՝ երկրի ղեկավար է ընտրվել փոխնախագահ Աբդ Ռաբբու Մանսուր ալ Հադին՝ ընտրություններին առաջադրված միակ թեկնածուն։ Ընտրությունները նշանավորել են Ալի Աբդալլահ Սալեհի կառավարման շրջանի ավարտը, ով Եմենի նախագահ է եղել շուրջ 33 տարի: 2011թ. նոյմեբերի 23-ին Ալի Աբդալլահ Սալեհը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ստորագրել էր իշխանությունն ընդդիմությանը փոխանցելու համաձայնագիր:
Նոր նախագահի պաշտոնավարման ժամկետն ավարտվելու է 2 տարուց։ Այդ ընթացքում նախագահի հիմնական խնդիրն է լինելու նոր Սահմանադրության ստեղծումը և ազատ ընտրությունների անցկացումը։
Եմենը համարվում է ամենաաղքատ արաբական պետություններից մեկը: Եմենում է գործում Ալ Քաիդա խմբավորման ստորաբաժանումը, որը մշտապես վտանգի տակ է դնում ազգային անվտանգությունը: Նույնիսկ ընտրությունների օրը մի շարք ահաբեկչական գործողություններ են իրականացվել, որոնց հետևանքով ընտրատեղամասերում 9 մարդ է զոհվել: Սպառնալիքների պատճառով Ադեն քաղաքում ստիպված են եղել ընտրությունների ընթացքում մի շարք ընտրատեղամասեր փակել:
Եմենը նոր նախագահ ունի